ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՎՏՈՎԹԱՐ…Զոհեր և վիրավորներ

հունվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,

32-ամյա Գարիկ Կարապետյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ 1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը ու եթե ժամանակին ճանապարհը սպասարկող ճանշինը կատարեր մաքրման աշխատանքներ, վթարը տեղի չէր ունենա։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխվածը վարորդի կինն է, ով հղի է և նրան տեղում օգնություն են ցուցաբերել ամուսինը, պարեկները և օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա բժշկական հետազոտման նպատակով տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *