Գիշերն եկա տուն, զգացի՝ մարդս պահարանի մեջ մեկին թաքցնում ա․ Կատաղած դուռը բացեցի, տեսա՝ սկեսուրս ա․ Հլը տեսեք՝ ինչի էր որոշել պախկվեր

Մի օր որոշել էինք ընկերուհիներով համերգ ու սրճարան գնալ։ Վեր կացա, գնացի՝ ամուսնուս տանը մենակ թողնելով։ Գիշերը բավական ուշ ժամ էր, որ վերադարձա տուն։ Ամուսնուս դեմքի արտահայտությունից հասկացա, որ հեչ հարմար պահի չեմ եկել։

Հարցնում եմ՝ ի՞նչ է կատարվում, շփոթված լռում է։ Ուզում եմ մտնել սենյակս, թույլ չի տալիս՝ ասելով, որ ավելի ուշ կկարողանամ սենյակ մտնել։ Մի խոսքով՝ կատաղեցի, երկար վիճեցինք ու իրար չհասկացանք, ի վերջո մտա սենյակ։

զգում եմ՝ պահարանի մեջ մեկը շարժվում է։ Դե, բնականաբար, միանգամից հասկացա, որ մեկին էնտեղ թաքցնում է։ Ասում եմ՝ դուռը բացիր, ով է էնտեղ, չի բացում։

Ի վերջո մի կերպ քաշել- բացել եմ դուռը ու ո՞ւմ տեսնեմ։ Սկեսուրս պահարանիս մեջ մտած։

Մի կողմից՝ հանգստացա, որ սիրուհի չէր, բայց հարցնում եմ՝ ինչի՞ է էնտեղ թաքնվել։ Նա էլ ասում է՝ սպասում էի, որ մի քանի րոպեից 12-ն է, ծնունդդ շնորհավորեմ։

Էնքան եմ խառը, ծանրաբեռնված աշխատում, որ լրիվ մոռացել էի, որ ծնունդս է։ Իրոք որ մեկ- մեկ շատ եմ լարվում։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *