Սուրիկ Խաչատրյանը նախնական կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում[3]։ Այնուհետև 8-րդ դասարանի կրթության վկայականի հիման վրա[4] նա ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը[3]։ 1991–1995 թթ.–ին սովորել և ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը,
իսկ 2000-2003 թթ.–ին՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ[3]։ Պաշտոնական կենսագրությունում նշած է, որ ունի «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի» կոչում, սակայն ըստ «Առավոտ» օրաթերթի, այս փաստը չի հաստատվել ՀՀ ԿԳՆ «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի» կողմից։