Պայթյունի հետևանքով զինվորականներ են զոհվել

Եմենում պայթյունի հետևանքով զինվորականներ են զոհվել


Եմենի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինվորական, ևս երեքը վիրավոր են։ Այս մասին հունվարի 19-ին հայտնել է Xinhua-ն։
Նշվում է, որ ականը պայթել է՝ պարեկություն իրականացնող մեքենայի անցնելու պահին։
Պայթուցիկ սարքը հավանաբար տեղադրել է Ալ-Քաիդան, որը նախկինում ևս նմանատիպ ահաբեկչություններ է կազմակերպել Աբիյան նահանգում։
Հրատարակության համաձայն՝ կառավարական ուժերը 2022 թվականից նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում խմբավորման անդամների դեմ, սակայն զինյալները դեռևս ակտիվ են նահանգի հեռավոր շրջաններում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *