ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները,
հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել 33-ամյա Մասիս Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: