7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Ղրղզստանի և
Ղազախստանի սահմանների մոտ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Ակսու շրջանից 121 կմ դեպի արևմուտք և Ալմաթիից 270 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
Ալմաթիի բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները և դուրս են գալիս փողոց։