ՇՏԱՊ.. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել պայթյունի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է Լոռու մարզում ուսումնամարզական թռիչքների իրականացման լուրը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ», — նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր գրառումներ են արել, որ Վանաձորում ուժեղ պայթյունի ձայն է լսվել։

Լոռու մարզպետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել՝ հորդորելով խուճապի չմատնվել և հայտնելով, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *