Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով Հայաստանի Հանրապետության

զինված ուժերն այս օրերին սահմանագոտու արեւելյան, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում ակտիվ ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ միջդիրքային, մարտական հենակետերում և կարևոր ճանապարհներին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։