Խոշոր ավտովթար Հայաստանում. զոհեր և վիրավորներ

Հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ արագաչափի մոտ,

բախվել են 24-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և 39-ամյա Գարիկ Անտոնյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Բախման հետևանքով «ՎԱԶ»-ի գազաբալոնը պոկվել ու մոտ 10 մետր շպրտվել է, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ճահճուտի մեջ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեղկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*