Հարսս ու տղես ամուսնանալուց հետո սաղ օրը կլուբներում քցած են՝ մի օր ծնունդ են գնում, մի օր ուղղակի ֆռֆռալու ու օր չկա, որ իրանք մնան տունը:
Առավոտ լույսը բացվում ա, գնում են գործի, իրիկունն էլ մարդիկ գործից հետո իրանց կայֆերով են գնում: Ոչ մտածում են էրեխա ունենալու մասին, ոչ էլ հարսիս ընդհանրապես հետաքրքրում ա տան գործերը: Սաղ իմ վրայա: Էրեկ էլ նեռվերս չհերիքեց, ասեցի մի քանի բան դեմքին: Ասում եմ մոռացել ես երևի, որ ամուսնացած ես, տան գործ կա, բան կա: Ես չեմ ասում մի գնացեք, բայց ամեն ինչն չափ ու սահման կա:
Մի նենց վատ զգաց, նեղվեց: Գացել տղուս էր սաղ ճոխացրած խաբար տվել ու մարդիկ որոշել էին, որ պետք ա գնան առանձին ապրեն: Հասկանում ե՞ք, էտ ասածիցս նենց մի վատ էին զգացել, որ սենց որոշում են կայացրել:
Էս ա էլի կյանքը, պահի, մեծացրա, վերջում էլ այ սենց պատասխան են տալիս: