ՈՒՆԵՆՔ ՎԻՐԱՎՈՐ… Արտակարգ իրավիճակ Գորիսում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վարդան Մկրտչյանի

, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական ոստիկանության և համայնքային բաժինների ծառայողները՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ, և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են փետրվարի 2-ին Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի սրտաբանականի խաչմերուկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *