Վարդենիսում արտակարգ ու լարված իրավիճակ է. ինչ է կատարվում

Այս պահին Վարդենիսում լարված իրավիճակ է: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը:

Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Քանի որ իշխանությունը որոշել է փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը՝ դրանով էլ ավելի բարդացնելով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը: Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Այս պահին ակցիայի վայրում է, նաև Վարդենիսի ոստիկանապետը, ով բանակցություններ է վարում, որպեսզի քաղաքացիները բացեն ճանապարհը:

Մենք ավելի վաղ գրել էինք , որ Վարդենիսում գտնվող հիմնարկություններն, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *