ՀՐԱSԱՊ։ Նոր վիրուuից մшhшցել է առաջին մшրդը. Ինչ է hայտնի ՆՈՐ ՎԻՐՈՒUԻ մաuին

ՀՐԱSԱՊ։ Նոր վիրուuից մшhшցել է առաջին մшրդը. Ինչ է hայտնի ՆՈՐ ՎԻՐՈՒUԻ մաuին

med.news.am-ը գրում է․


Աշխարհում առաջին մարդը մահացել է Ալյասկապոկս (Alaskapox virus, AKPV) նոր վիրուսից ԱՄՆ Քենայ թերակղզում…

Տղամարդու մահվան մասին տեղեկացրել է Ալյասկայի առողջապահության դեպարտամենտը…
Նշվել է, որ ամերիկացու իմունիտետը թուլացել էր քաղցկեղի բուժման պատճառով։ Նա մենակ է ապրել անտառային գոտում եւ շփվել է անօթեւան կատվի հետ, որը, նրա խոսքով, մշտապես ճանկռել է իրեն եւ զբաղվել փոքր կաթնասունների որսով։ Կենդանու AKPV թեստի արդյունքը բացասական է եղել։

AKPV վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 2015թ.

Ալյասկապոկս վիրուսը նահանգում հայտնաբերվել է 2015թ., դրա ախտանշանները նման են ծաղիկ հիվանդության նշաններին։ «Ալյասկայի ծաղիկով» վարակման դեպքերը հաստատվել են միայն վեց մարդու մոտ, դրանք բոլորը գրանցվել են Ալյասկայի կենտրոնում, Ֆերբենքս քաղաքի շրջանում։ Բոլոր վարակումները տեղի են ունեցել կենդանիների հետ շփման հետեւանքով։

Համաճարակաբան, դոկտոր Ջուլյա Ռոջերսի խոսքով՝ վիրուսով առաջին հերթին վարակվում են կենդանիները։ Նա սպասում է, որ AKPV վարակման դեպքերը կլինեն հազվադեպ եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մահվան դեպքերը դրանից այնքան էլ շատ հավանական չեն։ Փորձագետը կարծում է, որ վիրուսն, ամենայն հավանականությամբ, փոխանցվում է վարակված կենդանու հետ անմիջական շփման միջոցով։ Ռոջերսը ընդգծել է, որ մարդուց մարդուն վարակի փոխանցման ապացույցներ չկան։

Համաճարակաբանները չգիտեն մարդկանց վարակվելու ուղիների մասին

Տեղի իշխանությունները ստուգել են AKPV առկայությունը փոքր կաթնասունների մոտ, վիրուսը հայտնաբերվել է հիմնականում կարմիր դաշտամկների եւ սկյուռիկների մոտ։ Քանի որ վարակման դեպքերը շատ քիչ են, համաճարակաբանները ստույգ չգիտեն, թե ինչպես կարող են մարդիկ վարակվել «Ակլյասկայի ծաղիկով»։

Ընդ որում՝ AKPV շտամը, որը հայտնաբերվել է Քենայ թերակղզու բնակչի մոտ, տարբերվում է այն շտամից, որը հայտնաբերվել է Ալյասկայի ներքին շրջանների մարդկանց եւ կենդանիների մոտ։ Առողջապահության դեպարտամենտի աշխատակիցները կարծում են, որ դա կարող է նշել այն մասին, որ վիրուսն ավելի լայնորեն տարածված է Ալյասկայում, քան կարծում էին ավելի վաղ, եւ աշխատում են Ալյասկայի համալսարանի թանգարանի եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) հետ՝ փոքր կաթնասունների մոտ AKPV-ի առկայության թեստավորման ուղղությամբ նահանգի կենտրոնական շրջանների սահմաններից դուրս։

Վարակաբան դոկտոր Բեն Ուեսթլին նախազգուշացրել է, որ Ալյասկապոկսի ախտանշաններ կարող են լինել ցանը եւ այտուցված ավշային հանգույցները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *