Չիլիի հյուսիսում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային
սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22.31-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Հուասկո քաղաքից 57 կիլոմետր հարավ-արևմուտք’ 38 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։