ՀՐԱՏԱՊ.. Այս պահին ունենք 1 զոհ, 10 վիրավոր. ՀՀ ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 13-14-ը

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու ու երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ մերձավոր ազգականի կողմից շահագործման՝ 1-ական դեպք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *