Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում:
Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: