Մանկությա՜ն օրեր, երազի նման անցաք գնացիք, այլ չեք դառնալու․ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․ընդունակ միայն ուրախացնելու։
1 / 15
Ո՞ր ծաղիկն է կլորերես,օգտակար են սերմերը մեզ․շատ է սիրում արեգակին,միշտ նայում է նրա դեմքին։
Արևածաղիկ
Երիցուկ
2 / 15
Ո՞ր ծաղիկն է, գույնն սպիտակ,չի թաքնվում թփերի տակ,համեստության անբիծ
նշան,անվանում ենք նրան․․․
շուշան
թրաշուշան
3 / 15
Ի՞նչ ծաղիկ է հնգաթև,ինքը՝ կարմիր, սիրտը՝ սև։
Կակաչ
Խոլորձ
4 / 15
Աշխարհին գարնան ավետիս բերեց,թեկուզ կարճ ապրեց,բոլորին գերեց։
Ձնծաղիկ
Մանուշակ
5 / 15
Թաքնվում է խոտերում,անգամ անուշ հոտերում,
քնքուշ բույրի անուշ ակ,ու անունն է․․․
Ձնծաղիկ
Մանուշակ
6 / 15
Փայտիկը տաշած չէ,ալյուրը մաղած չէ,կարմիր շապիկն էլ ձեռքով կարած չէ։
Մասուր
Փշատ
7 / 15
Ի՞նչ բույս է, գիտե՞ք,երբ բերքը քաղում,թևերն ոլորում, հողում ենք թաղում,երբ որ գարունն է դռները թակում,ձեռքերից բռնում ու վեր ենք հանում։
Դեղձենի
Խաղողի որթ
8 / 15
Վաղ գարունքին ճյուղին թառում,արեգակին աչք է հառում,ու մի օր էլ պայթում է նա,ու պայթյունով նա կյանք առնում։
Բողբոջ
Ծիլ
9 / 15
Թեև նա չունի ատամ ու բերան,բայց քեզ կկծի,
թե ձեռք տաս նրան։
Ճանճորս
Եղինջ
10 / 15
Ինչն է գարնանը անուշ բույր տալիս,ամռան շոգերին զով համբույր տալիս,աշնանը տալիս մեզ բերք ու բարիք,ձմռանը տալիս առատ վառելիք։
Ծառ
Փայտ
11 / 15
Անտառի տերն է,անտառի արքան,նրան դարերը
թվում են վայրկյան։
Բարդի
Կաղին
12 / 15
Մի մեծ վրձին է,կանգնել է հողին,գարնանը՝ կանաչ,աշնանը՝ դեղին։
Բարդի
Բոխի
13 / 15
Դուք բոլորդ գիտեք նրան,ունի ճկուն, բարակ իրան,բնակվում է ճահիճներում ու ձեզ համար սրինգ դառնում։
Ուռի
Եղեգն
14 / 15
Ճյուղից կախված պար կգամ,աշնան քամուց
վար կգամ։
Միրգ
Տերև
15 / 15
Թաղում ես՝ ապրում է,պահում ես՝ մեռնում է։
Ցորենը
Սերմ
15