Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ չէ առաջին օրը Ճամբարակի զորամասերից մեկում երդման արարողություն է տեղի ունեցել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել։
Սակայն մեր տեղեկություններով՝ նույն զորամասում խայտառակ իրավիճակ է ստեղծվել։ Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։