1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
1919 թվականի մայիսի 27-ի համար 1427 գրությամբ Հայաստանի Հանրապետության Մինիստր-Նախագահ Ա․Խատիսյանը արևմտահայությանն է հատկացնում 12 տեղ խորհրդարանում։ Այսպիսով երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես կազմված էր արևելայության և արևմտահայության ներկայացուցիչներից[1]։