Առնվազն 15 մարդ է զոհվել, 46-ը՝ վիրավորվել Մալիի կենտրոնում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի օրը Facebook-ում հայտնել է աֆրիկյան երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Մոպտիից Բամակո մեկնող DIARRA Transports ավտոբուսը բախվել է հակառակ ուղղությամբ ընթացող 10 տոննա բեռնատարին։
Տուժածները հոսպիտալացվել են։