Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում։
Այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում ուս ուսի են գնում։
««Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո» տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարեւոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- ասել է նա։