ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔ… Մայրը սպանել է 12-ամյա դստերը… Հարևանը նկատել էր, որ…

37-ամյա Ցաոն Հոնկոնգից ձերբակալվել է սեփական 12-ամյա դստեր սպանության մեղադրանքով, հայտնում է Daily Mail-ը: Կինը երեխային սպանել է խոհանոցային դանակով, մարմինն անդամահատել է և փորձել


է ազատվել դրանից՝ լոգարանում մանրացնելով մսաղացով:

Մարդասպանը ձերբակալվել է, երբ ոստիկանները նրա բնակարանում հայտնաբերել են դստեր գլուխը և ներքին օրգանները, որոնց մի մասը մանրացված է եղել մսաղացով: Քանի որ կինը ոստիկաններին թույլ չի տվել տուն մտնել, նրանք սիպված են եղել կոտրել դուռը: Հետաքրքիր է, որ իրավապահների այցի պատճառ է դարձել հարևանի հեռախոսը, որը կինը ժամանակավորապես վերցրել է և հրաժարվել է վերադարձնել:

Ցաոյի լոգարանում հայտնաբերել են երեխայի մարմնի մասերը, որոնք խցանել են ջրահեռացման ուղին, ինչի պատճառով լոգարանը ջրով է լցվել և մասամբ հեղեղել է հարևաններին: Մինչև հիմա հայտնի չէ՝ մորն ինչն է դրդել այդպիսի հրեշավոր սպանության: Ներկայումս հետաքննիչները փորձում են պարզել սպանության դրդապատճառը և գտնել սպանված երեխայի հորը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *