Զոհեր ու վիրավորներ… Գիշերը խոշոր վթար է եղել Երևանում

փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Խորենացի փողոց-Սարի թաղ ճանապարհահատվածում, կամրջի հարևանությամբ բախվել են «Mercedes GL» ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննության բաժին, որտեղից ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվ պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից մեկը եղել է ոչ սթափ։Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/02/22/1256319

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *