Նամիբիայի հյուսիս-արևելքում՝ Արևելյան Կավանգո շրջանում, մեկ ընտանիքի 15 անդամ մահացել է, ենթադրաբար, շիլայից թունավորվելու պատճառով՚ հայտնել է Namibian Sun թերթը։
Ընթրիքից անմիջապես հետո ընտանիքի անդամները հոսպիտալացվել են։
Նշվում է, որ մահացածների մեծ մասը մինչև 10 տարեկան երեխաներ են։
Նմուշներն ուղարկվել են փորձաքննության: