Ռուս զինվորականներն ազատագրել են Դոնեցկի ուղղությամբ գտնվող Պոբեդա գյուղը։
Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Պոբեդա գյուղը գտնվում է Մարինկայից 2 կմ հարավ՝ Կոնստանտինովկա տանող ճանապարհին։
Նախքան պատերազմը Պոբեդայում մոտ 100 մարդ էր ապրում, նշում են ռուսական լրատվամիջոցները։