Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պատգամավորներին տեղափոխող ուղղաթիռը Իրանում արտակարգ վայրէջք է կատարել։
Այսօր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի
անդամները երկրի հյուսիս-արևելքում սահմանային անցակետեր են այցելել։
Այնուհետև ուղղաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վթարային վայրէջք
է կատարել։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։