ՍԱՐՍԱՓԵԼԻ Է… Ադրբեջանցիները 57-ամյա Ալվարդին սպանելուց առաջ խոշտանգել են ու բռն աբարել

Քարինտակցի Ալվարդ Թովմասյանը 57 տարեկան էր, երբ 2020-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի դեմ։ 44 օր տևած ռազմական գործողությունների արդյունքում Շուշին ու շրջանի Քարին տակ գյուղը նոյեմբերի սկզբին անցան թշնամու վերահսկողության տակ։

Ալվարդը, որ մնացել էր գյուղում, խոշտանգվել է ադրբեջանցի զինվորականների կողմից, ապա սպանվել։ Նրա դին հարազատներին փոխանցվել է որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից մեկ ամիս անց։

Ընտանիքի անդամները կարծում են, որ ադրբեջանցիները դրանով փորձել են իրենց հանցագործության հետքը կորցնել։ Ավելի ուշ, նրանք իրենց ռազմական հանցագործությունը քարոզչության նպատակներով բարդել են հայերի վրա։

Ալվարդի եղբոր դուստրը՝ Միրա Թովմասյանը MediaHub-ին պատմում է, որ հրթիռակոծությունները սահմանից բնակավայրեր տեղափոխելու պատճառով իրենք տեղափոխվել են Գորիս։

«Մայրս մի քանի օրից նորից վերադարձել է Քարին տակ, հայրս դիրքերում վիրավորում էր ստացել, հիվանդանոցում էր։ Մեր բոլոր հարազատները դեռ գյուղում էին։ Բնակիչները բոլորը չէին դուրս եկել, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցել, որ մեր գյուղը կգրավվի։ Բայց, նոյեմբերի սկզբին մարտերը տեղափոխվեցին Շուշիի մատույցներ։ Հորաքույրս, որ մտավոր խանգարում ուներ՝ հոգեկան առողջության հետ կապված հիվանդություն, բացառել է իր դուրս գալը հակառակ մորս հորդորներին։

Նրա խնամակալը հայրս էր, որը հոսպատալացված էր, մայրս չկարողացավ համոզել, որ ինքն էլ դուրս գա։ Ալվարդն այդպիսինն էր, դժվար կարելի էր ինչ որ բան համոզել, ասում էր՝ «թուրքը Քարին տակ չի մտնի»»,-ասում է Միրան։

Նրա խոսքով, երբ Շուշին ու Քարին տակն ընկել են, պատերազմն ավարտվել է, դրանից հետո սկսվել են Ալվարդի որոնումները։

«Դիմել ենք Կարմիր խաչին, խաղաղապահներին ու փրկարարներին։ Համաձայնություն ստանալուց հետո որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև հայրս։ Տեսել է, որ ամբողջ գյուղը հրետակոծված է, համարյա բոլոր տներն ավերված։ Ամեն տեղ փնտրել ենք հորաքրոջս, բայց ոչ մի տեղ չի գտնվել»,-ասում է մեր զրուցակիցը։

Ավելի ուշ, արդեն դեկտեմբերին Քարին տակում հայտնաբերվել է Ալվարդ Թովմասյանի մարմինը։ Միրան դժվարանում է նկարագրել դիակի վիճակը։

«Խոշտանգված, տանջամահ արված, մարմնի վրա տեղ չի եղել, հիվանդ կնոջն այնպես են ծեծել արնախումները, հետո կապել նրան, փաթաթել պոլիէթիլենային տոպրակի մեջ, մեր սխտորի այգում դրել, վրան հող լցրել։ Ալվարդն ամուսնացած չի եղել, դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրան սպանելուց առաջ բռնաբարել են»,-ցավով ասում է Միրա Թովմասյանը, ենթադրելով, որ այս ամենն արել են կա՛մ վարձկանները, կա՛մ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, որից հետո զինվորականները նրան «թաղել» են։

57-ամյա կնոջը սպանելուց հետո ադրբեջանցիները նկարահանել են նրա մարմինն ու քարոզչական նպատակներով տարածել, թե իբր առաջին պատերազմից հետո Արցախում մնացած ադրբեջանցի կին է, որին սպանել ու խոշտանգել են հայերը։

Ադրբեջանցիների Արցախի դեմ ուղղված պատերազմները մշտապես ուղեկցվել են խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններով։

MediaHub-ը շարունակում է բացահայտել այսօրինակ դեպքերը, վավերագրել պատմությունն այնպես, ինչպես եղել է։ Ի վերջո, պետք է դեմքով ճանաչել այն վայրագին, որի հետ մեզ «խաղաղություն են» պարտադրում….

Հունան Թադևոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *