ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Զինվորներ են զոհվել. Դեպքի մանրամասները

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Զինվորներ են զոհվել. Դեպքի մանրամասներըՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Զինվորներ են զոհվել. Դեպքի մանրամասները

Ազգային գվարդիայի երկու զինծառայող սովորական մարզական թռիչքի ժամանակ զոհվել է ուրբաթ ցերեկը Միսիսիպի նահանգի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած ավիավթարից, տեղեկացրել է ABC News-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։

AH-64 Apache ուղղաթիռը կործանվել է տեղի ժամանակով ժամը 14.00-ին մոտ, անտառում, Փրենտիս օկրուգի Բունվիլ քաղաքից ոչ հեռու, տեղեկացրել է Միսիսիպիի Ազգային գվարդիան։

Նահանգապետ Թեյթ Ռիվզի խոսքով՝ ուղղաթիռում գտնվող երկու գվարդիականները զոհվել են։

Ինչպես տեղեկացրել են Միսիսիպիի Ազգային գվարդիայում, զինվորներից մեկը ծառայում էր ավիացիոն գնդի A 1-149 վաշտում, մյուսը՝ բժշկական տարհանման «Լակոտա» ստորաբաժանման D 2-151 վաշտում։

Ազգային գվարդիայի ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպը հետաքննվում է, եւ ներկա պահին ոչ մի լրացուցիչ մանրամասն չի հայտնվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *