Նվшuտшցրել են մшրտшկшն hերթшպшhությшն մեջ գտնվող զինծшռшյողին, որն էլ դիրքում կրшկել է իր կրծքшվшնդшկին

Նվшuտшցրել են մшրտшկшն hերթшպшhությшն մեջ գտնվող զինծшռшյողին, որն էլ դիրքում կրшկել է իր կրծքшվшնդшկին

Փաստինֆոն գրում է․ Ավելի քան մեկ տարի առաջ ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանին ինքնասպանության հասցնելու գործը դատարանում է։ Մեղադրյալի աթոռին են նրա երկու համածառայակիցները՝ Վ․ Հ․-ն և Վ․ Մ․-ն, որոնք մեղադրվում են Եղյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հրամանատարի հրամաններով սահմանված ժամանակահատվածներով մարտական հերթապահություն կրելու ընթացքում միասին՝ խմբի կազմով Ա. Եղյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով, վերջինիս անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ՝ 2022թ․ մայիսի 11-ին՝ ժամը 10,15-ի սահմաններում։ Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում ինքնասպանություն է գործել՝ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին:

Նախաքննության ընթացքում զինծառայողի համածառայակիցները կալանավորվել էին, սակայն այժմ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Գործն այժմ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանի վարույթում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *