ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ. Դպրոցի 33 աշակերտ թունավորվել է սննդիցԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ. Դպրոցի 33 աշակերտ թունավորվել է սննդից
Ուզբեկստանի հարավում գտնվող Սուրխանդարյա շրջանի գիշերօթիկ դպրոցում զանգվածային սննդային թունավորում է տեղի ունեցել, 33 աշակերտ հոսպիտալացվել է, երկուշաբթի հայտնել է հանրապետության մանկական օմբուդսմեն Սուրայե Ռախմոնովայի մամուլի ծառայությունը։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օմբուդսմենը ուսումնասիրել է իրավիճակը Սուրխանդարիայի շրջանի Սարիոսի թաղամասի մասնագիտացված գիշերօթիկ դպրոցում՝ կապված աշակերտների զանգվածային հոսպիտալացման հետ։
«Պարզվել է, որ սուր գաստրիտի ախտանիշներով 33 աշակերտ դիմել է շրջանային բուժմիավորում՝ գիշերօթիկ դպրոցին աութսորսինգ ծառայություններ մատուցող մասնավոր ձեռնարկության կողմից ոչ պիտանի ապրանքներից պատրաստված սնունդ օգտագործելուց հետո»,- ասվում է մանկական օմբուդսմենի Telegram ալիքում։ Ինչպես նաև դպրոցը չի պահպանում խոհանոցային տեխնիկայի օգտագործման կանոնները, իսկ սննդամթերքի պահպանումը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ չափանիշներին, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։
Զանգվածային թունավորման առնչությամբ Սարիոսիյսկի շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրություն, պահպանում, տեղափոխում բաշխելու կամ իրացնելու նպատակով՝ առաջացնելով այլ ծանր հետևանքներ» հոդվածով։ Կատարվում է հետաքննություն, հավելում են մամուլի ծառայությունից։ Սույն հոդվածը նախատեսում է պատիժ՝ մինչև յոթից 12 տարի ազատազրկում։