Ընկերներով գնացել էինք մեր մյուս ընկերոջ որդու բանակի քեֆին։ Մի լավ կերանք- խմեցինք, ուրախաանք, որ երեխեն վերջապես եկավ, իր ծնողներին հասավ։ Լավ պարում ու ուրախանում էինք, բայց դե ջահելներին չէինք միանում, այլ միայն մեր խմբով էինք ուրախանում։
Դե, դա, կարծում եմ, նորմալ էլ է, քանի որ ամեն մեկն իր տարեկիցների հետ պիտի ժամանակ անցկացնի, եթե, իհարկե, սովորական մի մարդ է և ոչ թե ցանկանում է ուշադրություն գրավել։
Բայց սենց մի դեպք եղավ, որը երբեք չեմ մոռանա։ Բանն այն է, որ հյուր եկած աղջիկներից մեկն, ով, ըստ էության, բանակից եկածի ընկերուհիներից էր, մոտեցավ մեր սեղանին, եկավ, նստեց կողքիս դրված դատարկ աթոռին ու առաջարկեց հաջորդ պարը միասին պարել;
Ասեց՝ զույգերով մրցույթ է, պիտի մասնակցի, բայց զույգ չունի։ Ասում եմ՝ ախր, այ աղջիկ ջան, ախր ես քո հոր տարիքին եմ, ասում է՝ չէ, հենց Ձեր հետ եմ պարելու։
Մի կերպ համոզեցի, գնաց։ Հիմիկվա ջահելները լրիվ ցնդել են։