ՍԱՐՍԱՓԵԼԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ… Գիշերը Բանգլադեշում բռնկված հրդեհի հետևանքով 43 մարդ է զոհվել
Առողջապահության նախարար Սամանտա Լալ Սենը հայտարարել է, որ Դաքքայի 6-հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 43 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։
Նախարար Սենը հայտարարել է, որ հրշեջները շարունակում են փրկարարական աշխատանքները, իսկ տուժածներին օգնություն է ցուցաբերվում։
Հրշեջները նշել են, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանում, և որ հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են թակարդում։
Փրկարարները հայտնել են, որ շենքից դուրս են բերել 75 մարդ, որոնցից 42-ը անգիտակից վիճակում են եղել։