Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, շատ է սիրում սիմվոլիզմը և իր լուսանկարների միջոցով մեսիջներ հասցնել հանրությանը: Հետևապես, անգամ երբ ինքը լուսանկար է տեղադրում սոցիալական իր էջերում, դա դիտվում է որպես հերթական մեսիջ:
Այսօր Աննա Հակոբյանը հիշել է Ջերմուկն ու Գյումրին, իր ու Փաշինյանի դեկտեմբերին կատարած այցերը:
Օրինակ, նա լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից ու գրել. «Հանդիպում 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ»։
Մի քանի րոպե անց դարձյալ լուսանկարներ Ջերմուկից, դեկտեմբերյան այցից: Այս անգամ էլ կից գրել է.
«Ներկա էինք Ամանորյա բացօթյա համերգին, ինչպես նաև այցելել ենք Սուրբ Ծննդյան տոնավաճառ:
Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո»:
Գյումրիի հիշատակումն էլ հետևյալն է. «Այցելել ենք Գյումրի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել ենք նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ։ Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը և նատյուրմորտը: Կարեն
Օհանյանի աշխատանքների նոր շարքում երկու այս ավանդական ժանրերը ստացել են անսպասելի, նորարար և տպավորիչ մեկնաբանություն: Իր գործերում նա կոմունիզմի մահվան և պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ և մետաֆորներ»:
Հիշեցնենք, Գյումրի ևս այցը տեղի է ունեցել դեկտեմբերին:
Այս շարքում Հակոբյանը նաև հիշել է օրերս Փարիզ կատարած այցը և գրառում արել լուսանկարներով, բայց դա հետաքրքիր չէ՝ Փարիզի մասով անհանգստանալու տեղիք դժվար թե պետք է ունենանք …