ՊԱՅԹՅՈՒՆ Պոլիտեխնիկական համալսարանում,վնասվել են մասնաշենքեր, առաջացել փլուզումներ. Ժամանել են փրկարարները․ ինչ է կատարվում․

ՊԱՅԹՅՈՒՆ Պոլիտեխնիկական համալսարանում,վնասվել են մասնաշենքեր, առաջացել փլուզումներ. Ժամանել են փրկարարները․ ինչ է կատարվում․ՊԱՅԹՅՈՒՆ Պոլիտեխնիկական համալսարանում,վնասվել են մասնաշենքեր, առաջացել փլուզումներ. Ժամանել են փրկարարները․ ինչ է կատարվում․

Մարտի 1-ին, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, ՆԳՆ Փրկարար ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրեց

«Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել Պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում նրանց հմտությունները:

Միջոցառմանը ներգրավվել էին Փրկարար ծառայության ստորաբաժանումներըքաղպաշտպանության կազմավորումներ, հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, առաջին օգնության փրկարարական խմբեր. ընդհանուր 11 միավոր տեխնիկա և 110 մարդ։

Մասնակցեցին նաև Ոստիկանության Պարեկային ծառայության 4 կարգախումբ, շտապօգնության 2 բրիգադ, «Երևանգազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերությունների վթարային խմբերը, ինչպես նաև համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը, առաջին օգնության, հրդեհաշիջման և փրկարարական խմբերը, 30 նմանակողներ, անվտանգության 10 աշխատակից:

Ուսումնավարժության միջոցառումներն անցկացվեցին երկու տեղամասում:

Ըստ սցենարի՝ ռմբակոծվում է համալսարանի տարածքը, վնասվել են մասնաշենքեր, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ:

1-ին ուսումնական տեղամասում հետախուզության արդյունքում պարզվում է, որ համալսարանի տարածքում կա չպայթած զինամթերք, ինչպես նաև ռմբակոծության հետևանքով վնասվել է համալսարանի շենքը, և մարդիկ մնացել են արգելափակված, 1 ուսանող էլ փրկվելու համար բարձրացել է տանիք և օգնություն է կանչում:

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը, համալսարանի կազմավորումների ուժերով անմիջապես կազմակերպվեց աշխատակիցների և ուսանողների պատսպարում։

Գործարկվեց համալսարանի ազդարարման համակարգը. շչակի միջոցով տրվեց «Օդային տագնապ» ազդանշան, ինչից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպեց աշխատակիցների և ուսանողների տարհանում: Համալսարանի քաղպաշտպանության կազմավորումներն իրականացրեցին հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնություն ցույց տալու աշխատանքներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումերն իրականացրեցին հետախուզություն և բացազատում: Ստեղծվեց փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ: Սակրավորական խումբը սահմանազատեց հայտնաբերված զինամթերքի հարակից տարածքը:

Դեպքի վայր ժամանեցին Երևանի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները, ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերը, շտապօգնության բրիգադները։

Տարբեր տեղամասերում իրականացվեցին հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:

Ըստ սցենարի2-րդ տեղամասում ռմբակոծության հետևանքով 5-րդ մասնաշենքը զգալի վնասվել էր, առաջացել էր հրդեհ, կային փլուզումներ, շարքից դուրս էր եկել կոմունալ-էներգետիկ համակարգը: Ծխապատ գոտուց դուրս գալով երկու ուսանող արգելափակվել էին 5-րդ հարկում:

Տեղում իրականացվեցին հրդեհաշիջման և փրկարարական գործողություններ, կինոլոգը հետախուզեց տարածքը և տարհանեց նկուղում արգելափակված չորս ուսանողի. գործի է անցնում անհետաձգելի բժշկական օգնության խումբը և նրանց հանձնում շտապօգնությանը: Տուժածներին տեղափոխվում են բժշկական հաստատություններ: Պարեկներն արգելափակում են տարածքը, սահմանափակում երթևեկությունը:

Միջոցառման ընթացքին հետևեցին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ամփոփելով արդյունքները՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժության բոլոր մասնակիցներին, դրական գնահատեց մասնակիցների գործողությունները։ Նա նշեց, որ նման ձևաչափով վարժանքները հնարավորություն են տալիս հստակեցնել և ամրապնդել համագործակցության ուղղությունները, կատարելագործել փրկարարական ծառայողների ունակություններն ու կարողությունները։

Օրվա խորհուրդն անհրաժեշտ հիշեցում էր քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից ու աղետներից պաշտպանելու գործում: Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը փրկարար ծառայության գերակա ուղղություններից է։

Տարաբնույթ ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *