Դաժան դեպք Հայաստանում․ ունենք 5 զոհ և վիրավոր

մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գղարքունիքի մարզում:

Ժամը 12:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիկ ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Մինչ ոստիկաններն ու պարեկները վթարի վայրը սահմանազատել և սպասում էին քննչական խմբին, հիվանդանոցից ոսիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրաբորներների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ի մեջ եղել են 5 հոգի, ովքեր ընտանիքի անդամներ են, և մահացածը նշված ընտանիքի անդամներից մեկն է: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *