ՍԱՐՍԱՓԵԼԻ Է… ԶՈՀԵՐ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ.. Այս օրով առեղծվածային պայթյուն․ Բնակարաններ ու մեքենաներ են այրվել

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու առեղծվածային պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության

Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի 1-ին շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով և կան վնասված ավտոմեքենաները։ Գերլ է Շամշյանը։

Հրշեջները մարել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով առաջացած կրակը։

Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել էին նաև բակում կայանված «Mercedes CLS 550», «Toyota Vits», «Infiniti », «Jeep» մակնիշի ավտոմեքենաները և պարեկներն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզում են նշված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենաներից 2-ը տարհանել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով 1 հոգի թեթև վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վնասվել են մի քանի բնակարանների պատուհանների ու դռների ապակիները, բնակարանների սենյակների մի քանի պատեր դարձել են վթարային։ Պայթյունի հետևանքով վնասվել է անգամ 5-րդ հարկում գտնվող բնակարանների պատուհանները։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի և պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի՝ «Opel Zafira»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *