ԿԱՆ ԶՈՀԵՐ և ՎԻՐԱՎՈՐՆԵՐ… Գիշերը խոշոր վթար՝ է եղել․

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։ Կայքի տեղեկություններով՝ Ռազմիկ Թ.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, կիսվել է իրարից, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են 2 օդամղիչ ատրճանակներ, որոնցից մեկը՝ թմբուկավոր։ Քննությամբ պարզվում է՝ արդյունք այն կապ ունի վթարի հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *