ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Սպանություն՝ բանակում

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Սպանություն՝ բանակումՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Սպանություն՝ բանակումՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Սպանություն՝ բանակում

Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Ամիլ Աբդուլաևի սպանության մեջ մեղադրվող Նիզամի Աբդուլլաևին դատարանը զինվորական դատախազի առաջարկությամբ չորս ամսով կալանավորել է։
Այս մասին հայտնում է Զինվորական դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

Նախաքննությունը շարունակվում է, և բոլոր միջոցները կձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով, նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ֆիզուլիի զինվորական դատախազությունը տեղեկություն էր ստացել պաշտպանության նախարարության N-զորամասի զինծառայող Աբդուլլաեւ Ամիլ Գումբաթ օղլուի մահվան մասին։

Միջադեպից հետո սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Նիզամի Աբդուլաևը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *