ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ.. Կարևոր՝ վարկ ունեցող քաղաքացիների համար

Վարկային բյուրոն ներկայացրել է առցանց եղանակով վարկային պատմության ստացման քայլերը։

Ֆիզիկական անձանց համար․

Մուտք գործելով acra.am կայք՝ սեղմել «Հաճախորդների մուտք» դաշտը,

Սեղմել «Գրանցվել» դաշտը,

Լրացնել պահանջվող տեղեկատվությունը և հաստատել պայմանները ընդունելու կետը,

Էլեկտրոնային հասցեին ուղարկված հղման միջոցով ակտիվացնել օգտահաշիվը,

Նկարել կամ սքանավորել անձնագրի 2-րդ-3-րդ էջերը, սոցիալական քարտը (կամ նույնականացման քարտը՝ երկու կողմից) և «Viber» հավելվածի միջոցով ուղարկել մեր Սպասարկման կենտրոնի հեռախոսահամարին (+374 95 522 467),

Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո մենք կնույնականացնենք Ձեր օգտահաշիվը «Viber» հավելվածի տեսազանգի և տեսաձայնագրման միջոցով,

Նույնականացումն անցնելուց հետո կարող եք Ձեր օգտահաշվի միջոցով օգտվել մեր ծառայություններից առցանց։

Իրավաբանական անձանց համար․

Մուտք գործելով acra.am կայք՝ սեղմել «Հաճախորդներին/ Առևտրային վարկային­ զեկույց» դաշտը,

Ներբեռնել վարկային զեկույց ստանալու դիմումի ձևը ,

Լրացնել դիմումի բոլոր դաշտերը, ստորագրել և կնքել (կնիքի առկայության դեպքում),

help@acra.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝

Լրացված դիմումի սկանավորված տարբերակը,

Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը՝ բոլոր ներդիրներով, կամ պետական միասնական գրանցամատյանից քաղվածք,

Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի սկանավորված տարբերակը,

Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում` լիազորագրի սկանավորված տարբերակը և լիազորված անձի անձնագրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակները,

Տրամադրել «Viber» հավելվածում գրանցված Ձեր բջջային հեռախոսահամարը,

Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո կիրականացնենք նույնականացում «Viber» հավելվածի տեսազանգի և տեսաձայնագրման միջոցով և կուղարկենք վարկային զեկույցը Ձեր էլեկտրոնային հասցեին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *