Հզոր պայթյուն է տեղի ունեցել շենքերից մեկում. բնակիչները տարհանվում ենՀզոր պայթյուն է տեղի ունեցել շենքերից մեկում. բնակիչները տարհանվում են
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի Սամտրեդիա փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում: Նշվում է, որ այս հասցեում ապրում է 93 ընտանիք։
Պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկի հանդիսությունների սրահում։ Վերջերս այն վերանորոգվում էր, և հաստատությունը չէր գործում։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել։ Հաղորդվում է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ պայթյունի ալիքը կոտրել է հարևան բնակարանների ապակիները:
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ բնակիչները տարհանվել են։ Իշխանությունները հյուրանոցներում տեղավորել են 53 մարդու։
Բնակիչները կկարողանան վերադառնալ այն բանից հետո, երբ համապատասխան ծառայությունները տեղում կավարտեն իրենց աշխատանքները, և պայթյունի հետևանքները ամբողջությամբ կվերացվեն։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։
Դեպքի վայրում առաջին րոպեներից աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, ոստիկանները, քաղաքային ծառայությունների ներկայացուցիչները: