Հրատապ. Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. Բնակիչները տարհանվել են. Ի՞նչ է հայտնի

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել է հյուրասենյակը գույքով:

Փրկարարները տարհանել են շենքի 15 բնակչի։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*