ՀՐԱՏԱՊ…Առնվազն 19 մարդ Է զոհվել բանկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

ՀՐԱՏԱՊ…Առնվազն 19 մարդ Է զոհվել բանկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում New Kabul Bank-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ Է զոհվել, ավելի քան 20-ը՝ տուժել: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր տուժածներին տեղափոխել են Քանդահարի Միրվայս տարածաշրջանային հիվանդանոց:

Իր հերթին Աֆղանական Tolo News հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունը որոտացել է բանկի մասնաճյուղում, որը գտնվում է քաղաքի ոստիկանական վարչության շենքի մոտ:

Մեկ այլ հրատարակություն՝ Hasht-e Subh թերթը, հայտարարում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամների բանկի մոտ կուտակվելու պահին: Նրանք եկել են շենքի մոտ, որպեսզի հանեն իրենց աշխատավարձը, պատմել են աղբյուրները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *