ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Գիշերը զինված ուժերը հարվածել են. Զոհեր և վիրավորներ…
«Այսօր իմ ցուցումով ԱՄՆ-ի զինված ուժերը Բրիտանիայի հետ և Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի ու Նիդեռլանդների աջակցությամբ հաջողությամբ հարվածեցին Եմենում մի շարք օբյեկտների, որոնք հութի ապստամբներն օգտագործել են նավարկության ազատությանը սպառնալու համար»,- ասել է նախագահ Բայդենը։
Մինչդեռ Բայդենի գործընկեր դեմոկրատ կոնգրեսական Ռո Հաննան ասել է, որ Բայդենը խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը՝ առանց Կոնգրեսի թույլտվության հարվածներ հասցնելով Եմենին։
Ավելի ուշ ԱՄՆ-ը հայտարարեց, որ դադարեցրել է Եմենի հարվածները:
«Մեր հարվածները Եմենում թիրախներին դադարեցվել են, բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել, եթե սպառնալիքները շարունակվեն», — ասել է ամերիկացի պաշտոնյան «Ալ Ջազիրային»։