Թաիլանդի Լոմ Սակ հանգստավայրում զբոսաշրջիկ զույգին մահացած են գտել։ Այս մասին հայտնում է տեղական Thaiger հրատարակությունը։
Պորտալի տվյալներով՝ առեղծվածային հանգամանքներում հյուրանոցի համարում առանց կյանքի նշանների հայտնաբերվել են 62-ամյա մի կին և 61-ամյա մի տղամարդ։ Դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հյուրանոցի աշխատակիցները պատմել են, որ զույգը հանգստավայր է ժամանել հունվարի 9-ի կեսօրին։ Գրանցվելուց կես ժամ անց հյուրերը հեռացել են, բայց շուտով վերադարձել։ Ըստ քննիչների՝ զբոսաշրջիկներն այցելել են ազգային պարկ։
Հանգստավայրի աշխատակիցը նկատել է, որ կինը բժշկական դիմակով է եղել, վատ տեսք ուներ և ոչ մեկի հետ չէր խոսում, այդ թվում՝ ամուսնու։ Միևնույն ժամանակ, նրա ուղեկիցն իրեն նորմալ է պահել և շփվել անձնակազմի հետ՝ առանց անհանգստության նշաններ ցույց տալու։ Զույգի հարազատները իրավապահներին հայտնել են, որ տեղյակ չեն ամուսինների հնարավոր խնդիրներից։