իսրայելցի զինվորականների զոհերի թիվը հասել է 485-ի, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF):
Բանակի կայքը տեղեկություն է հրապարակել նախորդ օրը զոհված եւս 3զինծառայողի մասին։ Այսպիսով, ցուցակում ընդհանուր առմամբ կա 485 մարդ։
Բացի դրանից, հոկտեմբերի 7-ից, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, վիրավորվել է 1996 զինվոր, որոնցից 321-ը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ցամաքային գործողության մեկնարկից ի վեր իսրայելական բանակի 152 զինվոր է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել։
Միաժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել էր, որ ռազմական գործողությունը Գազայի հատվածում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացվել։