ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանցիները ներթափանցել են Հայաստան. ԱԱԾ-ն հաստատում է

ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ

զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Ազգային անվտանգության ծառայություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի արանքով, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *