Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 6, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 5, խուլիգանության՝ 4, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3-ական, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անզգուշությամբ կյանքից զրկելու, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, ավազակության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ընդերքի ապօրինի արդյունահանման, փաստաթղթի կեղծիքի, դատավորի, դատախազի, քննիչի և հետաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, սպանության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անձնական ունեցվածքի գողության և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: