ԿԱՐևՈՐ… ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.. Երեկվանից անհետացած 8 հայ զինվոր …

«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան), Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների

հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։
Այդ մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Նշվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց անհետացումների մանրակրկիտ հետաքննություն՝ բացահայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքի ձևավորում։

Ներկայացված գործերից յուրաքանչյուրում տուժած զինվորական անձինք եղել են կամ զորակոչված, կամ կամավոր զինծառայողներ։ Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունները չեն նույնականացվել որպես անհայտ կորած անձանց մասունքներ։

Ներկայացված գործերին կցվել են անհետ կորած անձանց ծառայակիցների բազմաթիվ վկայություններ, որոնք ի ցույց են դնում ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթն ու պատերազմական հանցագործությունները։ Վկայություններ կան զինծառայողներից մեկի անձնուրաց վարքի մասին, ով, առաջնահերթություն տալով իր վիրավոր ծառայակիցներին բուժօգնություն ցուցաբերելուն, հրաժարվել է դրանից և ներկայումս համարվում է անհետ կորած։

«Հայկական իրավական կենտրոնը» ու «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» շարունակում են աշխատանքը հայ ռազմագերիների, անհետ կորած անձանց, ինչպես նաև կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատախանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հասկանալի պատճառով, վերոգրյալի մասին տեղեկատվությունն իր բնույթով բավական զգայուն է և Հայ դատի համակարգի կողմից նման նյութերի վերաբերյալ հաղորդագրու­թյունների տարածումն իրականացվում է ըստ նպատակահարության՝ տարբեր ուղղություն­ներով մեկնարկած գործընթացները չվնասելու նկատառումով։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*