Կառավարության Միջազգային իրավական հարցերով գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Առաջիկա ժամերին դիմումը կուղարկվի։ Բացի այդ նամակ ենք ուղարկելու ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ»,– ասաց Հասմիկ Սամվելյանը։