ՇՏԱՊ… Մասշտաբային զորահավաք է սկսվում… հայտնի են օրերը

ՇՏԱՊ… Մասշտաբային զորահավաք է սկսվում… հայտնի են օրերը

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծը ներկայացրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Վարժական հավաքներին ներգրավել մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ըավագ ենթասպայական կազմի, 370-ը սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով․

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով․

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

ա. 2024 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1108 քաղաքացի, որոնցից 1021-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ըավագ ենթասպայական կազմի, 67-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2024 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 287 քաղաքացի, որոնցից 259-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 9-ըավագ ենթասպայական կազմի, 19-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2024 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 586 քաղաքացի, որոնցից 522-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ըավագ ենթասպայական կազմի, 44-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2024 թվականի հուլիսի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 522 քաղաքացի, որոնցից 474-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ըավագ ենթասպայական կազմի, 37-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2024 թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 898 քաղաքացի, որոնցից 817-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ըավագ ենթասպայական կազմի, 62-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

զ. 2024 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 395 քաղաքացի, որոնցից 366-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 3-ըավագ ենթասպայական կազմի, 26-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

է. 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ըավագ ենթասպայական կազմի, 30-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

ը. 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ըավագ ենթասպայական կազմի, 30-ը սպայական կազմի պահեստազորայիններ,

թ. 2024 թվականի օգոստոսի 6-30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 725 քաղաքացի, որոնցից 648-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 22-ըավագ ենթասպայական կազմի, 55-ը սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի համապա­տասխան որոշման համաձայն 2024 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *